Քվեարկել եմ հանուն նոր կյանքի. Վանաձորի քաղաքապետի ՔՊ թեկնածու
լուսանկարը՝ hraparak.am-ի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը քվեարկության է եկել հանուն Վանաձորի նոր կյանքի, հանուն երեխաների վաղվա օրվա:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը Վանաձորում մեկ միասնական թեկնածու չառաջադրեց, նա չպատասխանեց, հորդորեց այդ մասին խոսել վաղը:
Ոսկանյանը նշեց, որ իր շտաբն արձանագրել է խախտումներ, ստացել ահազանգեր:
«Ահազանգեր եղել են՝ կուտակումներ, արձանագրվել են խախտումներ՝ 30/10 տեղամասում, որ նկարահանել են քվեաթերթիկը»,- նշեց նա:
Իսկ հարցին, թե ստացե՞լ են ահազանգեր ընտրակաշառքի վերաբերյալ, Արամ Խաչատրյանն ասաց, որ այդպիսի խոսակցություններ կան, բայց կոնկրետ փաստեր շտաբը չունի:










