Մեծ Բրիտանիան 2017թ. մարտին կսկսի ԵՄ-ի կազմից դուրս գալու գործընթացը

15:11 • 02.10.16

Մեծ Բրիտանիայի իշխանությունները եկող տարվա մարտի վերջին կտան Եվրոպական Միության կազմը լքելուն ուղղված գործընթացի մեկնարկը, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ այս մասին  հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:

Այսպիսով՝ Մեյը հաստատել է Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ կետի շրջանառության մեջ դրվելու ժամկետը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերոհիշյալ կետի իրագործումը կազդարարի ԵՄ-ից Միացյալ Թագավորության անջատման 2-ամյա գործընթացի մեկնարկը:

Նշենք, որ Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ կետը ենթադրում է, որ ցանկացած պետություն իրավասու է ԵՄ-ն լքելու որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ այս տարի կայացած հանրաքվեի արդյունքների համաձայն՝ բրիտանացիների մեծ մասը կողմ է արտահայտվել եվրոպական բլոկը լքելու առաջարկին, ինչից հետո այնժամյա  վարչապետ Դևիդ Քեմերոնը ստիպված է եղել հրաժարական տալ: