Դրեզդենում անհայտ անձինք երեք ոստիկանական ավտոմեքենա են հրկիզել (լուսանկար)
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը գերմանական Դրեզդեն քաղաքում անհայտ անձինք երեք ոստիկանական ավտոմեքենա են հրկիզել, հաղորդում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Քննիչները ենթադրում են, որ գործողությունը քաղաքականապես մոտիվացված է եղել, քանի որ շուտով երկրում կանցկացվեն Բեռլինի պատի անկման ու Գերմանիայի միավորման տոնակատարությունները:











