Ժամը 17.00-ի դրությամբ Գյումրիում քվեարկել է ընտրողների 27.6%-ը, Վանաձորում՝ 34.22 %-ը, մյուս 375 համայնքներում՝ 41.42 %-ը

18:25 • 02.10.16

Գյումրիում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 34. 776 է կամ 27.6 %, Վանաձորում` 33.036 կամ 34.22 %:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։

Հանրապետության 6 մարզերի թվով 375 համայնքներում մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 308286 է կամ 41.42 %: