Մոսկվայում դպրոցական աղջկա սպանության կասկածյալ 22-ամյա ուսանողն ինքնասպան է եղել

20:35 • 02.10.16

Մոսկվայում հայտնաբերված աղջկա ենթադրյալ սպանողն ինքնասպանություն է գործել։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:

«Սպանության վայրի մոտակայքում հայտնաբերվել է կասկածյալի մարմինը: Նա ինքնասպանություն է գործել»,- պատմել է Իվանովան: Նրա խոսքերով` երիտասարդը Մոսկվայում սովորող ուսանող է եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի  Ստրոգինո թաղամասում գտնվող «Янтарь» մարզադաշտում հայտնաբերվել էր պարանոցի հատվածում դանակային վերքով 15-ամյա աղջկա դիակ:


Gazeta.ru-ն հայտնել է, որ կիրակի օրվա երկրորդ կեսին հայտնի է դարձել սպանության մեջ կասկածվող երիտասարդի ձերբակալման մասին:

«Մարդասպանը 22-ամյա երիտասարդ է»,- հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով` սպանության պատճառը հարբած կասկածյալի և աղջկա միջև ծագած տարաձայնություններն են եղել: