Վանաձորի 30/47 ընտրատեղամասում կոտրել են լրագրողի տեսանկարահանող սարքը

14:17 • 02.10.16

Վանաձորի 30/47 ընտրատեղամասում մի կին ջարդել է «Արարատ Նյուզ» լրատվամիջոցի լրագրողի հեռախոսը, որով վերջինս նկարահանում է իրականացրել: Դեպքն արձանագրվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդի կողմից:  

Այս մասին հայտնում են ՀՔԱՎ գրասենյակից։ 

ՀՔԱՎ-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ կատարվածի ուղղությամբ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել: