Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն Աֆրիկան «երկիր» է անվանել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը, իր վերջին ելույթներից մեկի ժամանակ խոսելով միջազգային հարցերում Միացյալ Թագավորության ունեցած դերակատարման մասին, Աֆրիկա մայրցամաքն անվանել է «երկիր»:
«Աֆրիկայում կյանքի միջին տևողությունը զարմանալիորեն աճել է, երբ այդ երկիրը ներառվեց համաշխարհային տնտեսական համակարգում»,-ասել է բրիտանացի պաշտոնյան՝ թույլ տալով լեզվի սայթաքում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Ջոնսոնը շարունակել է՝ ասելով, որ ավելի մեծ ծավալով բրիտանական արժեքներն ընդունելու դեպքում Աֆրիկան կկարողանար խուսափել ավտորիտարիզմի «ճիրաններում» հայտնվելուց:










