Ալեք Բոլդուինը «հեռուստաբանավեճերի ժամանակ» խաղացել է Դոնալդ Թրամփի դերը (տեսանյութ)

14:33 • 03.10.16

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը NBC հեռուստաալիքի Saturday Night Live երգիծական շոուի կեղծ հեռուստաբանավեճերի ժամանակ նմանակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, հաղորդում է Lenta.ru-ն:

 

Էքսցենտրիկ միլիարդատիրոջը նմանակելով՝ Բոլդուինը հայտնել է, որ Թրամփն ամենահանգիստ ու խելամիտ մարդն է:

 

«Հիլարի Քլինթոնը սարսափելի բնավորություն ունի. նա անընդհատ գոռում ու ստում է: Նա աննորմալ սանրվածք ու նարնջագույն դեմք ունի` բացի աչքերի ներքևի շրջանակներից»,- ասել է կերպարը:

 

Նշվում է, որ Հիլարի Քլինթոնի դերը խաղացել է ամերիկացի դերասանուհի Քեյթ ՄքՔինոնը: Մի քանի օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 1,8 միլիոն դիտում է հավաքել: