Հալեպում շարունակվում են հրթիռակոծությունները. վիրավորվել են մայր ու որդի
Հոկտեմբերի 3-ի կեսօրին զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Թելեֆոն Հաուայի շրջանները, Tert.am-ին հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Բողիկյանը:
Նոր Գյուղ հայաշատ շրջանում ընկած հրթիռի հետևանքով թեթևակիորեն վիրավորվել են 1997 թվականին ծնված Կարլո Արամի Ֆերմանյանը և նրա մայրը՝ Նավալ Աբդոն:
Զոհեր չեն գրանցվել:
Սեպտեմբերի 30-ին վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Հրթիռակոծության հետևանքով մահացել ու վիրավորվել էին հայեր։










