Արթիկում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Մխիթար Վարագյանը

10:59 • 03.10.16

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 2-ին հանրապետության մի քանի մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ 


Նշենք, որ Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար մրցապայքարն ընթանում էր երկու թեկնածուների միջև՝ Մուշեղ Պետոյանի և Մխիթար Վարագյանի։


Այս ընտրություններում հաղթել է ինքնաառաջադրված Մխիթար Վարագյանը, ով ստացել է 4 143 ձայն, իսկ ՀՀԿ-ի կողմից սատարվող Մուշեղ Պետոյանը, նախնական տվյալներով, հավաքել է 3989 ձայն:


Արթիկում ընտրողների ընդհանուր ընտրողների թիվը 15 343 է, քվեարկությանը մասնակցել է 8 493 մարդ։