Սիրիայի Համա քաղաքում պայթյուններ են որոտացել. կան զոհեր
Սիրիայի Համա քաղաքում, որը գտնվում է երկրի կառավարության վերահսկողության տակ, պայթյուններ են տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է BBC-ն` հղում անելով սիրիական պետական հեռուստատեսությանը, առնվազն 2 պայթյուն է տեղի ունեցել, որոնք իրականացվել են մահապարտ-ահաբեկիչների կողմից Համայի Ալ-Հադեր արվարձանում:
Համայի նահանգապետ Հասան Խալաֆը տեղի հեռուստատեսությանը հայտնել է, որ հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 12-ը վիրավորվել են:
Հաղորդվում է, որ Համա քաղաքին են մոտենում ընդդիմադիր ուժերը, իսկ արվարձաններում արդեն բախումներ են սկսվել ապստամբների և կառավարական զորքերի միջև:










