Ուկրաինացին iPhone 7 Plus-ը նետել է աշխարհի ամենաբարձր շենքից (տեսանյութ)

13:46 • 03.10.16

Ուկրաինացի բլոգեր Տարաս Մակսիմյուկն իր iPhone 7 Plus-ը նետել է Դուբայում գտնվող 828 մետր բարձրությամբ Բուրջ Խալիֆա երկնաքերից, որն աշխարհի ամենաբարձր շինությունն է համարվում:


Lenta.ru-ն գրում է, որ ավելի ուշ երիտասարդը որոշել է իր հեռախոսը գտնել Find my iPhone հավելվածի օգնությամբ, սակայն փորձը չի հաջողվել`հեռախոսը եղել է «ցանցից դուրս» կարգավիճակում:

 

Բլոգերի կարծիքով` անկման հետևանքով սարքն ամբողջությամբ անպիտան է դարձել: