Կադիրովը հայտարարել է երկրում սիրիացի զինվորականներին մարզելու պատրաստակամության մասին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Սիրիայում չկան Չեչնիայից ռազմական հրահանգիչներ, բայց երկիրը պատրաստ է իր մոտ սովորելու հրավիրել սիրիացի մասնագետների հատուկ նշանակության խմբին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չեչնիայից հրահանգիչներ Սիրիայում չկան: Դեռ չի նախատեսվում, դա գերագույն գլխավոր հրամանատարի որոշելու իրավունքն է»,- ասել է նա:
Կադիրովի խոսքով՝ Չեչնիան պատրաստ է հրավիրել սիրիացի զինվորականներին Գուդերմեսում հատուկ նշանակության ջոկատի պատրաստման միջազգային կենտրոնում մարզվելու համար:
«Ինչու ոչ… Առավելևս այնտեղ ահաբեկիչներ են, իսկ մենք բոլորս պայքարում ենք ահաբեկչության դեմ»,- հավելել է հանրապետության ղեկավարը:










