Զինված հարձակումից հետո Քարդաշյանը լքել է Փարիզը (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այս գիշեր Փարիզի հյուրանոցներից մեկի համարում իր դեմ իրականացված զինված հարձակումից հետո շտապել է մասնավոր ինքնաթիռով լքել Ֆրանսիան:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, դիմակավորված 5 հանցագործները ներխուժել են համար, կապկպել են Քարդաշյանին ու նրան այդպես թողել լոգասենյակում՝ համարից գողանալով միլիոնավոր դոլարներ արժողությամբ զարդեր:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 35-ամյա գեղեցկուհու հյուրանոցային համարից գողացվել է 6.7 մլն դոլարի զարդերով լի զարդատուփ, 4.5 մլն դոլարանոց մատանի, ինչպես նաև մեծ քանակությամբ անձնական տեղեկություններ պարունակող 2 սմարթֆոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել էր համերգն ու մեկնել Փարիզ:










