«Կոշ» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի հանձնուքում «B 8» դեղահաբ է հայտնաբերվել

11:14 • 03.10.16

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ, քրոջ` Ս. Վ.-ի կողմից որպես հանձնուք բերված աղցանի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ 10 դեղահաբ և 1,7 գրամ ընդհանուր քաշով սուր հոտով սև կոշտ զանգված. տեղեկացնում է

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: