Ալմաթիի օդանավակայանում մարդկանց տարհանում են թափված սնդիկի պատճառով

09:10 • 03.10.16

Ղազախստանի խոշորագույն քաղաքի՝ Ալմաթիի օդանավակայանում իրականացվում է մարդկանց տարհանում, որի պատճառը թափված սնդիկն է: 

 

Ինչպես նշում է ria.ru-ն՝ օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությւանը հղումով,  վտանգավոր քիմիական տարրը թափվել է ուղևորների զննման գոտում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ալմաթի-Թբիլիսի չվերթի ուղևորներից մեկը՝ 38-ամյա ղազախ տղամարդը, որոշել է սնդիկը տեղափոխել սովորական ապակյա տարայով: Ուղևորների զննման ժամանակ տղամարդը սնդիկը թափել է օդանավակայանի տարածքում գտնվող աղբամանի մեջ:


Դրանից անմիջապես հետո սկսվել է մարդկանց տարհանման գործընթացը: