Դրեզդենում ցուցարարները «հայրենիքի դավաճան» են անվանել Մերկելին և պաշտոնից հեռանալու կոչ արել (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դրեզդեն ժամանելուն պես ենթարկվել է ցուցարարների հարձակումներին, հաղորդում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ Մերկելը Դրեզդեն է ժամանել ազգային տոնի` գերմանական միասնությանը նվիրված տոնակատարությունների առթիվ: Նոյմարկտ հրապարակի պաշտպանվող տարածքում հավաքվածները վանկարկել են «Մերկելը պետք է գնա» ու «Հայրենիքի դավաճան» արտահայտությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ տոնական միջոցառումները Դրեզդենում մեկնարկել են հոկտեմբերի մեկին, իսկ հոկտեմբերի 2-ին ցուցարարները հարձակման են ենթարկել քաղաքապետ Դիրք Հիլբերթին` նրան նույնպես «Հայրենիքի դավաճան» անվանելով ու հրաժարական տալու կոչեր անելով:
Կայքը գրում է, որ ցուցարարների դժգոհությունն է առաջացրել այն, որ Հիլբերթը քաղաքապետարանում իսլամական Նոր տարվա առիթով մուսուլմանների ընդունելություն է կազմակերպել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:















