Վիգեն Սարգսյանի նշանակմամբ ոլորտում մշակվելու է նոր ռազմական դոկտրին. Սերգեյ Մինասյան

12:00 • 03.10.16

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակմամբ ոլորտում մշակվելու է նոր ռազմական դոկտրին: Լրագրողների   հետ հանդիպման  ժամանակ  նման  տեսակետ  հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ  նրա`  ոլորտում հատկապես ապրիլյան դեպքերից հետո, պետք էր ՀՀ նախագահի ակտիվ մասնակցությունը:  Անդրադառնալով պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի նշանակմանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում` քաղաքագետը  նշեց, որ նշանակումը  տրամաբանական  էր։ «Ըստ իս` մեսիջ է Ադրբեջանին, որ ավելի կոշտ ու վճռական ռազմական քաղաքականություն է իրականացվելու»,- մանրամասնեց  նա:

Քաղաքագետը  միևնույն  ժամանակ  շեշտեց, որ պետք է նաև չմոռանալ Սեյրան Օհանյանի տարած աշխատանքն այս երկրի համար: