Սևանում  գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, ըստ նախնական արդյունքների,  պարտվել է Սարգիս Մուրադյանին

09:40 • 03.10.16

Սևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Ռուդիկ Ղուկասյանը (աջում), հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, պարտվել է անկուսակցական, «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ  Սարգիս Մուրադյանին:


Վերջինիս, հիշեցնենք, որ ոչ պաշտոնապես սատարում էր ՀՀԿ-ն:  


Ռուդիկ Ղուկասյանն ստացել է 3669 ձայն, Սարգիս Մուրադյանը` 6671, երրորդ թեկնածուն` Արա Սմբատյանը`1188:


Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 308:


Հիշեցնենք նաև, որ երեք թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են: