ԱՄՆ-ն ու Թուրքիան դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի օդային տարածքում
ԱՄՆ-ն և Թուրքիան դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի օդային տարածքում Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրի շրջանակում, իսկ Ռուսաստանը դիտորդական թռիչք կկատարի Ֆրանսիայի երկնքում: Այդ մասին հայտնել է Միջուկային վտանգի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի իրականացման շրջանակում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ առաքելությունը դիտորդական թռիչք կիրականացնի Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում թուրքական CH-235 դիտորդական ինքնաթիռով։ Դա կիրականացվի 2016 թվականի հոկտեմբերի 3-7-ը»,- հայտարարել է նա:
Ռիժկովը հավելել է, որ թուրքական ինքնաթիռը կիրականացնի չվերթը համաձայնեցված երթուղով:
Միևնույն ժամանակ, ռուսական խումբը համաձայնեցված երթուղով դիտորդական թռիչք կիրականացնի Ֆրանսիայի երկնքում:










