Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, բացի այդ նաև դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտարարություն է տարածել Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տ. Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Տ. Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնում բոլոր իր կողմնակիցներին ու ընտրողներին՝ վերահաստատելով այսուհետ ևս ազնվության ու պարկեշտության սկզբունքների ներքո ժողովրդի ու երկրի շահը ցանկացած ձևաչափի մեջ պաշտպանելու պատրաստակամությունը»:










