Տասը օրվա ընթացքում Հալեպում 342 մարդ է զոհվել, հազարից ավելին վիրավորվել է

17:17 • 04.10.16

Տասը օրվա ընթացքում Հալեպում 342 մարդ է զոհվել և վիրավորվել է 1129 մարդ: Այդ մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ֆադելա Չաիբը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով՝ զոհվել է 342 մարդ: Նրանցից 106-ը երեխաներ են: Վիրավորվել է 1129 մարդ, նրանցից 200-ը երեխաներ են: Այս տվյալները ներկայացրել են պաշտոնապես գործող բժշկական հաստատությունները, և իրական թվերը կարող են շատ ավելի բարձր լինել»,- հայտարարել է Չաիբը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Այսօր Հալեպում գործող ահաբեկչական խմբավորումները կրկին հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը: 

 

«Գանձասարի» փոխանցմամբ` հրթիռակոծվել են Մերիդյան, Սեբիլ, Սուլեյմանիյե, Ալ Հալաբ թաղամասերը: Հրթիռակոծվել է նաև Հալեպի Պետական Համալսարանի շրջակայքը:



Ներկա պահին կա 5 զոհ և 32 վիրավոր: Առայժմ տեղեկություն չեն հաղորդվում, թե արդյոք զոհերի կամ վիրավորների մեջ հայեր կան: Զոհերի և վիրավորների մեծ մասը ուսանողներ են, ինչպես նաև կանայք և երեխաներ: