British Petrolium-ը տեղեկացրել է Հյուսիսային ծովում 95 տոննա նավթի արտահոսքի մասին

08:59 • 04.10.16

Նավթագազային արդյունաբերության ոլորտի «հսկաներից» մեկը՝ British Petrolium-ը, իր պաշտոնական կայքում հայտնել է Հյուսիսային ծովում նավթի խոշոր արտահոսքի մասին:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Clair պլատֆորմում տեղի ունեցած արտահոսքի պատճառը տեխնիկական անսարքություններն են:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ ջուրն է լցվել 95 տոննա նավթ: Հայտնի է, որ BP-ի մասնագետներին հաջողվել է արտահոսքը դադարեցնել 1 ժամվա ընթացքում:

 

Բրիտանական ընկերության  տարածած հայտարարությունում նշվում է, որ «ներկայում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն է թույլ տալ նավթին բնական ձևով տարածվել ծովում»: