Չինաստանում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել
Պայթյունը որոտացել է Խելունցզյան գավառում գտնվող բազմահարկ շինության ներսում, երեք մարզ զոհվել է, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Հարբին քաղաքում: Հաղորդվում է նաև, որ պայթյունի հետևանքով ևս մի քանի հոգի է տուժել:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ բնական գազի արտահոսքը: Պայթյունի հետևանքով 13-ից 15-րդ հարկերը վնասվածքներ են ստացել:
Իրականացավում է հետաքննություն:










