Եգիպտոսը հայտնել է «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկի մահվան մասին

10:22 • 04.10.16

Եգիպտոսում սպանվել է «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկը՝ Մուհամեդ Քամալը: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Գերատեսչության հայտարարությունում ասված է, որ Քամալը սպանվել է երկուշաբթի Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ:

 

Փոխհրաձգության ընթացքում սպանվել է նաև խմբավորման ևս մեկ անդամ:

 

Եգիպտոսի ՆԳՆ տվյալներով՝ Քամալը ղեկավարում էր «Մահմեդական եղբայրներ»-ի ռազմական թևը:

 

Եգիպտոսում նա հեռակա կարգով դատապարտվել էր երկու ցմահ ազատազրկման:

 

«Մահմեդական եղբայրներ»-ը հայտարարել են, որ Քամալը կապի դուրս չի եկել երկուշաբթի օրվանից: