Երևանի քաղաքապետարանը կքննարկի Հալաբյան փողոցի ապօրինի շինության հարցը
Tert.am-ը Երևանի քաղաքապետարան հարցում էր ուղարկել Հալաբյան փողոցի մայթի վրա կառուցված և հետիոտնի ճանապարհը փակած շինության վերաբերյալ, որին ի պատասխան քաղաքապետարանից հայտնել էին, որ շինությունն ապօրինի է:
Հաջորդ հարցմանը, թե երբ է ապամոնտաժվելու ապօրինի շինությունը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից հայտնում են, որ հարցը ենթակա է քննարկման։
«Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Հալաբյան փողոցին հարող հատվածում առկա ոչ հիմնական շինությունների հետագա տնօրինման (օրինականացման կամ քանդման) հարցը ենթակա է քննարկման ՀՀ կառավարության կողմից 18.05.2006թ. ընդունված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման շրջանակներում, որը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրականացնում են իրենց վերապահված գործառույթների շրջանակում»:











