Սիրիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել
Սիրիական Խասեկե քաղաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը:
Ըստ նախնական տվյալների՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:
Նշվում է, որ մոտ 55 մարդ վիրավոր է:
Սեպտեմբերի սկզբին պայթյուններ են տեղի ունեցել Տարտուսում, Հոմսում և Դամասկոսի շրջակայքում: Այդ պայթյունների հետևանքով 38 մարդ է զոհվել:
Բացի այդ, սեպտեմբերի 5-ի առավոտյան սիրիական Հոմս քաղաքի Ազ-Զահրա թաղամասում ականապատ ավտոմեքենա է պայթել:










