Թրամփի լուսանկարը հայտնվել է Հիտլերի ելույթների ժողովածուի շապիկին
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը հայտնվել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ելույթների ժողովածուի շապիկին, հայտնում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ գրքի արտաքին կազմին զետեղված լուսանկարում էքսցենտրիկ միլիարդատերը պատկերված է այնպիսի դիրքով, որ կարծես նացիստական ողջույն է տալիս:
Գրքի հրատարակիչը՝ Ishi Press International-ը, տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ Թրամփի և Հիտլերի ելույթների միջև ակնհայտ նմանություններ կան:
Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփի կինը՝ Մելանյան, պատմել էր, որ ամուսինը կարդում է Հիտլերի ելույթներն ու դրանց ժողովածուն պահում է մահճակալի կողքին:










