Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել
Այսօր կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Հալեպի Նոր Գյուղ, Մոգամբո, Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
«Գանձասարի» փոխանցմամբ` Նոր Գյուղում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ` 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը:
Վիրավորների թվում է նաև հայազգի Վարուժան Դոնաբետյանը: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էին 5, վիրավորվել 11 հայեր:










