Արմավիրի 23-ամյա բնակչուհին Nissan March-ով ընկել է ձորը և մահացել (լուսանկարներ). shamshyan.com
Արմավիրի մարզում այսօր ժամը 14։20-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակչուհի, 23-ամյա Անժելա Իսկանդարյանը Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան տանող ճանապարհի վերջնամասում գտնվող հատվածում իր վարած Nissan March մակնիշի 35 CԼ 053 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակին և մոտ 30 մետր գահավիժել ձորը։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վարորդ Ա. Իսկանդարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորից և տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն և 1 ժամ անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։














