Բելգիական կայարանը տարհանվել է երեք ոստիկանի դանակահարությունից հետո
Բրյուսելի հյուսիսային կայարանը տարհանվել է «երեք ոստիկանի դանակահարությունից հետո», գրում է The Daily Mail-ը: Տարհանումից հետո ոստիկանությունը հետազոտել է կայարանի տարածքը՝ պայթուցիկ սարքերի հնարավոր առկայության առնչությամբ: Գնացքների երթևեկությունը դադարեցվել է:
Հաղորդվում է, որ ոստիկանների վրա հարձակում են գործել կայարանի անցակետերից մեկում:
Ոստիկանության խոսնակ Ֆրեդերիկ Սակրը հայտնել է, որ իրենք պայթուցիկի առկայության մասին հաղորդագրություն են ստացել:
Հաղորդվում է, որ նույն կայարանը տարհանվել է նաև երկու օր առաջ, երբ ոստիկանությունն ուսումնասիրել է կայարանի դուրսը կայանած մեքենայում հայտնաբերված կասկածելի փաթեթը:










