Կուբայում փոթորիկի պատճառով մոտ մեկ միլիոն մարդու են տարհանել

04:50 • 05.10.16

Կուբայում ամենաքիչը 899 հազար մարդ է տարհանվել «Մեթյու» փոթորկի սպառնալիքի պատճառով, հաղորդում է Telesur հեռուստաալիքը:

Փոթորկից առաջինը տուժել է Գուանտանամո գավառը: Քամու արագությունը հասել է 120կմ/ժ-ի, բարձր ալիքները ջրի տակ են թողնում առափնյա գոտին: Ավերածությունների և տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:

«Մեթյուն» ավերածությունների ու մարդկային զոհերի է բերել Հայիթիում, Դոմինիկյան հանրապետություն, Կոլումբիայում: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է ինը մարդ: Դեռ այս տեղեկությունը հստակ չէ: