Սինգապուրի օվկիանարիումում կատվաձկան հարվածից պրոֆեսիոնալ սուզորդ է մահացել
Սինգապուրի Underwater World օվկիանարիումում կատվաձկան հարվածից մահացել է պրոֆեսիոնալ սուզորդ Ֆիլիպ Չենը: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակումից հետո տղամարդը հոսպիտալացվել է և ավելի ուշ մահացել հիվանդանոցում:
Օվկիանարիումի սեփականատեր Haw Par Corporation-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 62-ամյա Չենը մեծ փորձ ունեցող սուզորդ էր և աշխատում էր այդտեղ 1991 թվականից՝ դրա բացվելուց ի վեր:
Նախկինում հայտնի Underwater World-ը փակվել է 2016 թվականին՝ չդիմանալով մրցակցությանը: Չենը տասը աշխատակիցներից մեկն է եղել, որ մնացել է կենդանիներին խնամելու համար՝ մինչ նրանց համար նոր տուն գտնվելը:










