Ստեփանավանի «Բագեր» հանդամասում անասնագոմ է հրդեհվել

21:56 • 05.10.16

Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.43-ին, մարվել՝ 17.50-ին:

Այրվել է Ս. Ա.-ին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ):