Կադիրովն այսօր՝ իր ծննդյան 40-ամյակին, կզբաղեցնի Չեչնիայի ղեկավարի պաշտոնը

09:38 • 05.10.16

Իր ծննդյան 40-ամյակի օրը Ռամզան Կադիրովը կզբաղեցնի Չեչնիայի ղեկավարի պաշտոնը, գրում է «Комсомольская правда»-ն:

 

«Կադիրովը պաշտոնապես կստանձնի պաշտոնը հոկտեմբերի 5-ին: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա Գրոզնիի պետական համերգասրահում»,- հայտնել են Չեչնիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունում:

 

Կայքը հիշեցնում է, որ սեպտեմբերի 18-ին՝ ՌԴ-ում քվեարկության միասնական օրը, Չեչնիայում 13 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի են ունեցել շրջանի ղեկավարի ուղիղ ընտրություններ: Կադիրովի օգտին քվեարկել է ընտրողների 97,97 տոկոսը, մասնակցությունը կազմել է 94,80 տոկոս:

 

Նույն օրը՝ հոկտեմբերի 5-ին, Գրոզնին նշում է իր 198-ամյակը: Քաղաքի 30 հրապարակներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: