Արալեզ գյուղում 14-ամյա աղջիկը տանից դուրս է եկել և չի վերադարձել

18:43 • 05.10.16

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Թամարա Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-31, 098-88-93-37 և 1-02 հեռախոսահամարներով։