Ռուսաստանի ուժը ոչ միայն պաշտպանական հնարավորությունների մեջ է, այլև՝ ժողովրդի միասնության. Պուտին

16:08 • 05.10.16

Ռուսաստանը երբեք ոչինչ ոչ ոքի չի պարտադրել և չի պատրաստվում դա անել, երկրի ուժը ոչ միայն պաշտպանական հնարավորությունների և բնական հարստությունների մեջ է, այլև՝ ժողովրդի միասնության: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի նոր կազմի առաջին նիստի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Մենք միշտ ելնում ենք նրանից, որ ցանկացած ժողովուրդ և երկիր ունի ուժեղ լինելու նույնպիսի իրավունք: Եվ մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրել և չենք պատրաստվում դա անել: Ռուսաստանի ուժը մեր ներսում է, այն մեր ժողովրդի, մեր մարդկանց, մեր ավանդույթների և մեր մշակույթի, մեր տնտեսության, մեր հսկայական տարածքի և բնական հարստությունների, իհարկե նաև պաշտպանական հնարավորությունների մեջ է: Բայց ամենագլխավորը՝ մեր ուժն, անկասկած, մեր ժողովրդի միասնությունն է»,- ասել է Պուտինը:

 

«Մենք պետք է հիշենք, որ ուժը, Ռուսաստանի ուժի բոլոր բաղադրիչները, որոնց մասին ես նոր ասացի, ամենակարևորն ու հավանաբար առանցքային պայմանն են մեր պետականության, անկախության պահպանման համար»,- հավելել է ՌԴ նախագահը: