Ցուկերբերգի և Պիչայի թվիթերյան էջերը կարող է կոտրած լինել սաուդացի դպրոցականը. BuzzFeed
Twitter սոցկայքում Facebook և Google ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեններ Մարկ Ցուկերբերգի և Սունդար Պիչայի հաշիվները կոտրելու հարցում ներգրավված է Սաուդյան Արաբիայում բնակվող դպրոցական Ահմադ Մաքին:
Ինչպես նշում է buzzfeed.com-ը, տղան, ըստ ամենայնի, OurMine հաքերային խմբի անդամ է:
Ամերիկյան BuzzFeed կայքը պարզել է, որ հաքերային հարձակումներից մեկի ժամանակ երևացել է Մաքիի էլեկտրոնային փոստի հասցեն: Դրա միջոցով լրագրողները գտել են դպրոցականի էջն Instagram-ում, որտեղ հայտնաբերել են նաև Our-Mine.net-ի ակտիվ հղումը:
Մինչդեռ OurMine-ը հերքել Է Մաքիի՝ իրենց խմբի անդամ լինելու վերաբերյալ ենթադրությունը:










