The White Stripes խումբը դեմ է արտահայտվել Թրամփի կողմնակիցների տեսահոլովակում իր երգի օգտագործմանը
Ամերիկյան The White Stripes խումբը դեմ է արտահայտվել իր Seven Nation Army երգի օգտագործմանն ԱՄՆ նախագահի թեկնածուի աջակիցների կողմից, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով խմբի ֆեյսբուքյան գրառմանը:
«Դոնալդ Թրամփի աջակիցների պատրաստած տեսահոլովակում Seven Nation Army երգն օգտագործելու վերաբերյալ The White Stripes խումբը կցանկանար միանշանակ փաստել, որ իրենք ընդհանրապես ոչ մի կապ չունեն այդ տեսահոլովակի հետ: Նրանք զայրացած են այդ առիթով ու իրենց երգի ապօրինի օգտագործմամբ»,- ասվում է գրառման մեջ:
Entertainment Weekly-ն պարզաբանում է, որ խոսքը Թրամփի աջակիցների պատրաստած Trump Triumphant տեսահոլովակի մասին է:










