ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան վրա իրականացված հարձակման վերաբերյալ հայտարարությունը

11:37 • 05.10.16

ԱՄՆ-ի պատվիրակությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է ռուսական կողմի հայտարարությունը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՌԴ դեսպանատան վրա իրականացված հարձակման վերաբերյալ:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, Մոսկվան ԱԽ-ին առաջարկել է դատապարտել գրոհայինների՝ դեսպանատան վրա ականանետներից բացված կրակը:

 

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից հայտնել են, որ Մոսկվան ԱԽ-ում քննարկման է դրել  ստանդարտ փաստաթուղթ, որն ընդունվում է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների իրագործման դեպքում:

 

Սակայն ռուսական կողմի հայտարարությունն առաջացրել է ամերիկյան պատվիրակության դժգոհությունը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարության համաձայն` ականանետային հարձակումն իրականացվել է Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջոբար շրջանից, որը գտնվում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: 

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ դեսպանատան աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել: Վնասները նյութական են: 

 

«Այս հարձակումը մենք դիտարկում ենք որպես ԱՄՆ-ի և նրա մի քանի համակիրների գործունեության հետևանք, որոնք հրահրում են Սիրիայում արյունալի հակամարտության շարունակությունը»,- ասվում է հայտարարության մեջ: