Սնոուդենն առաջարկել է Yahoo-ի օգտատերերին փակել իրենց էջերը
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն առաջարկել է Yahoo-ի օգտատերերին փակել իրենց էջերը: Այդ կոչը նա հրապարակել է Twitter-ում:
«Օգտագործո՞ւմ եք Yahoo: Նրանք գաղտնի սքանավորել են ամեն ինչ, ինչ դուք երբևէ գրել եք»,- գրել է Սնոուդենը և հավելել, որ դա տեղի է ունեցել օրենքի պահանջների շրջանակից դուրս:
«Այսօր փակե՛ք ձեր էջը»,- ասել է նա:
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ընկերության նախկին աշխատակիցներից մի քանիսին, հայտնել է, որ ամերիկյան Yahoo ընկերությունը 2015թ. ստեղծել է գաղտնի ծրագիր, որի շրջանակում Միացյալ Նահանգների հետախուզությանը հնարավորություն է ընձեռվել անհրաժեշտ տեղեկությունը փնտրել բոլոր օգտատերերի էլեկտրոնային նամակներում: Yahoo-ն, ԱՄՆ-ի կառավարության գաղտնի կարգադրությամբ, ստուգել է Yahoo Mail-ի հարյուր միլիոնավոր հաշիվներ:










