Հալեպում վիրավորված Հակոբ Չալլաքյանը մահացել է
Նախօրեին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում հրթիռակոծության հետևանքով վիրավորված 57-ամյա Հակոբ Չալլաքյանը մահացել է: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը:
Այսպիսով՝ հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Նոր Գյուղ, Մոգամբո, Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Նոր Գյուղում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր երկու հայ` 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը: 
Վիրավորների թվում է նաև հայազգի Վարուժան Տոնապետյանը: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 11 հայ:
Սեպտեմբերի 30-ին Հալեպի Վիլլաներ և Նոր Գյուղ թաղամասերում հրթիռակոծության հետևանքով մահացած հայերի անուններն են՝
Արման Հինդոյան
Ծիլա Ջաբաղջուրյան
Հասմիկ Կիրակոսյան- Բերեջիքլյան
Միրեյ Հինդոյան
Պիեռ Հարիրո
Վիրավորները՝
Գառնիկ Կարապետյան
Ծովիկ Գապիքյան
Արա Արամյան
Մարի Կարապետյան
Արշակ Բերեջիքլյան
Յակուբ Հարիրո
Ջորջ Հարիրո
Հարութ Ավագյան
Բեթի Լախոյան - Հինդոյան
Մովսես Հինդոյան
Նազար Զարմինյան










