Չվերթից ուշացած Բելառուսի քաղաքացին «Վնուկովոյում» հայտնել է, թե ինքնաթիռ է «ականապատել»
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել։
Նա ձերբակալվել է Մինսկ թռչել պատրաստվող ինքնաթիռում ռումբի մասին կեղծ հաղորդագրության համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չվերթից ուշացած քաղաքացին հարցրել է օդանավակայանի աշխատակիցներին՝ կարելի՞ է արդյոք հետաձգել չվերթը: Նա, բնականաբար, ստացել է բացասական պատասխան, ինչից հետո հայտարարել է, որ ինքնաթիռն ականապատված է»,- հայտնել են ոստկանությունից:
Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժին, ինքնաթիռը մեկնել է ըստ ժամանակացույցի:










