Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի 93.6%-ը. ՔԿ

17:50 • 06.10.16

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2016թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 54.566.000 դրամ, որից 51.125.400 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է։

Քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 93,6%: