Ոչ ոք դեմ չէր լինի ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարած հաղթանակին. Թրամփ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժվար թե մեկը դեմ լիներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Վաշինգտոնի և Մոսկվայի համատեղ տարած հաղթանակին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նևադայում ընտրողների առաջ ելույթ ունենալիս նա նաև ասել է, որ դեռ չգիտի՝ ինչպես կդասավորվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն իր նախագահության օրոք:
«Այստեղ ասում են, թե ես սիրում եմ ՌԴ նախագահ Պուտինին: Ես ոչ սիրում եմ, ոչ ատում Պուտինին: Եկեք տեսնենք՝ ինչպես այդ ամենը կաշխատի»,- ասել է Թրամփը:










