Դատարանը 2 ամսով երկարաձգեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի կալանքը

16:37 • 06.10.16

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը Սեդրակ Նազարյանը ևս երկու ամիս կմնա անազատության մեջ:

Նշենք, որ «Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր  «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի կալանքի բողոքարկման հարցը:


Բեթղեհեմ Արաբյան