Սիրիայում պայթյունի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել
Սիրիայի`Թուրքիայի հետ սահմանային Իդլիբ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են: BBC-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը:
Հաղորդվում է, որ զոհերի և վիրավորների մեծ մասը ընդդիմադիր ջոկատների ներկայացուցիչներ են:
Պայթյունը տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող անցակետում պահակախմբի հերթափոխի պահին:
Ինչպես տեղեկացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն առնչվող լրատվական աղբյուրը, գրոհայինները հայտարարել են ապստամբների շարասյան վրա մահապարտի` մեքենայով հարձակման մասին:










