Հաստատվել է, որ Մավրիկիոս կղզում հայտնաբերված բեկորները պատկանում են 2 տարի առաջ անհետացած ինքնաթիռին
Մալայզիայի իշխանությունները հաստատել են, որ ապրիլին Մավրիկիոս կղզում հայտնաբերված բեկորները պատկանում են Malaysia Airlines ավիաընկերության MH370 չվերթի Boeing 777 ինքնաթիռին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության վարչության անցկացրած փորձաքննության տվյալների համաձայն՝ հայտնաբերված բեկորներն ինքնաթիռի հետևի թևի մի մասն են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տանզանիայում և Ռեունիոն կղզում:
Boeing 777-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, անհետացել է ռադարներից 2014 թվականի լույս մարտի 8-ին: Այն Կուալա Լումպուրից ուղևորվում էր Պեկին:










