Բրյուսելի օդանավակայանում գործադուլի հետևանքով հետաձգվել է ավելի քան 100 չվերթ

17:06 • 07.10.16

Բրյուսելի միջազգային օդանավակայանում հետաձգվել է մոտ 120 չվերթ Բելգիայում անցկացվող արհմիությունների գործադուլի պատճառով, գրում է Flanders News թերթը:

Արհմիությունների միավորումները, այդ թվում խոշոր տրանսպորտային ընկերությունները, որոշել են գործադուլի դուրս գալ կառավարության կողմից նախատեսված կրճատումների դեմ բողոքելու համար:

Բրյուսելի օդանավակայանում առավոտյան ինքնաթիռների մեծ մասը մեկնել է ըստ ժամանակացույցի, սակայն միջազգային չվերթների մի մասը չեղյալ է հայտարարվել, այդ թվում՝ Լոնդոն, Սթոքհոլմ, Բեռլին և Միլան ուղղություններով չվերթները:

Կեսօրին արդեն հետաձգվել է օդանավակայանի ժամանակացույցի չվերթների 40 տոկոսը, հայտնում է թերթը: