Էստոնիայում հայտարարել են, որ ՌԴ կործանիչը խախտել է երկրի օդային սահմանները

16:57 • 07.10.16

Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական Սու-27 կործանիչն այս գիշեր խախտել է Էստոնիայի օդային տարածքը Վայինդլու կղզու շրջանում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Գիշերը՝ 2:38-ին, Էստոնիայի տարածք առանց թույլտվության մտել է ՌԴ զինված ուժերի Սու-27 ինքնաթիռը և մնացել մեկ րոպեից քիչ ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Նշվում է նաև, որ էստոնացի դիսպետչերների հետ ռադիոկապ չի պահպանվել:

 

Էստոնացի զինվորականների տվյալներով՝ Տալլինում ՌԴ դեսպանն ուրբաթ հրավիրվել է Էստոնիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: